Անդրիաս Ղուկասյանի գործը տապալված է. Փաստաբան
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի բերաբերյալ քրեական գործը տապալված է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Նրան բաց չեն թողնում քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են», -հայտարարեց փաստաբանը։
Անազատության մեջ պահելու համար, ըստ փաստաբանի, իրավապահ մարմինները «հորինել են գործակալ Գեղամ Սարգսյանի գործոնը», որն իբրև թե ցուցմունք է տվել և ասել, որ Անդրիաս Ղուկասյանը առաջնորդել է մարդկանց դեպի ՊՊԾ գունդ։
Փաստաբանը վստահ է՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու վերաբերյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և այդ քրեական գործը անհիմն են ու տապալված և դրա համար էլ իրավապահները «ցանկանում են այլ մեղադրանք առաջադրել ու գործը միացնել ՊՊԾ գնդի գրավման գործին»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանները Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խտրական վերաբերմունք են նկատել
- Անդրիաս Ղուկասյանի պաշտպանությունը պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը
- Անդրիաս Ղուկասյանի պաշտպանությունն անցել է հակահարձակման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին