Իմ սրտին հարազատ նախաձեռնություն է. Դավոյան
«Մի անգամ չէ, որ ասել ենք, բանակն ու ազգը միաձուլված են և պետք է միաձուլված լինեն մինչև վերջ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող Ռազմիկ Դավոյանն՝ անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000 դրամ գանձելու նախաձեռնությանը:
«Իմ սրտին հարազատ նախաձեռնություն է: Մենք ազգային տուրքի գաղափար վաղուց ունեցել ենք և այժմ էլ պիտի ունենանք: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է մեր ժողովրդի համար՝ անկախ նրանից բանակում զինվոր ունեն, թե ոչ»,-նշեց նա:
Դավոյանը մանրամասնեց, որ նախաձեռնության վերաբերյալ քննարկումների մեծ մասը լսել է և Ազգային ժողովում, հասարակության մեջ մտավախություն կա, որ այդ գումարները ճիշտ չի օգտագործվի. «Այդ քննարկումների մեջ մի կարևորագույն խնդիր բացակայում է, նախաձեռնությունը մեջտեղ բերող անձի գործոնը: Նախաձեռնությունը մեջտեղ է բերել Վիգեն Սարգսյանը: Եթե նրա կենսագրությունը ուսումնասիրել են, կտեսնեն, որ նա հասարակության առջև բաց անձնավորություն է և կենսագրության մեջ բիծ չկա: Նա իր պաշտոնավարությունների ընթացքում ապացուցել է, որ կոռուպցիայից հեռու է: Եվ եթե այսպիսի նախաձեռնություն է սկսել, ուրեմն՝ մտածել է դրա վերահոսկողության լծակների մասին»:
Գրողը հավատում է, որ որևէ ոտնձգության, անբարոյական որևէ մոտեցում չի կարող լինել այս հիմնադրամի հանդեպ:
«Հասարակությանը պետք է անպայման զեկուցվի այդ գումարների մասին և մանրամասն, բաց, թափանցիկ վերահսկողություն լինի: Շատ կարևոր խնդիր է ցուցակների կազմումը, թե որ ընտանիքներն են, որ առաջնահերթորեն պետք է այդ հիմնադրամի շահառուները դառնան»,-ասաց նա:
Դավոյանը հավելեց, որ հույս է փայփայում, որ այդպիսի մի հիմնադրամ էլ կգոյանա ուսանողության համար, որի շնորհիվ ուսումն անվճար կդառնա:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ շեշտեց. «Հանուն բանակի ամեն ինչի պատրաստ ենք, եթե զինվորը պատրաստ է կյանքը տալ հայրենիքին, այդ հազար դրամն ինչ է, որ մարդը չտա, դա անգամ քննարկելու բան չէ: Բայց հարցը այլ բայցի մասին է, ազգային տուրքից բացի, պետք է նկատի ունենալ նաև ունևորության տուրքը: Ստվերային դաշտ կա, որը պետք է բերել օրիանական դաշտ և նպատակաուղղել բանակին, զինվորին ու նրա ընտանիքին»:
Սակայն նա գտնում է, որ այստեղ ուղղակի համամասնության խախտում կա. «Գուցե աշխատավարձի վրա այս թիվը դրվի տոկոսային չափով, որ ստորին օղակում աշխատողն էլ, նրա տասնապատիկ ավելին է ստացողն էլ նույնքան չվճարեն»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան