Անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել. Մ. Մինասյան
«Հավելյալ հարկեր պետք է սահմանել այն սեփականատերերի համար, ովքեր անավարտ շինությունները երկար ժամանակ ավարտին չեն հասցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ճարտարապետների ﬕության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է ընդունված, որ սեփականատերերը, որոնք որպես պարտավորություն իրենց վրա են վերցրել սեփականացված շենքի հետ անել այս կամ այն գործողությունը անել, բայց չեն արել՝ անպայման հատուցեն դրա համար:
Նշվեց, որ Երևանում և այլ քաղաքներում բազմաթիվ են անավարտ, կիսակառույց շենքերը, որոնք երկար տարիներ ավարտին չեն հասցվում.
Ներկայացնելով շինարարության և ճարտարապետության ոլորտի բարեփոխուﬓերին ուղղված առաջարկությունների փաթեթը՝ Մ. Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել, ինչը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազﬔլ ոլորտում առկա ճարտարապետների աշխատանքի որակի մասին. «Մենք չգիտենք, թե ոլորտում քանի ճարտարապետ կա, նրանց վարկանիշի մասին պատկերացում չունենք: Երբ դրսից ներդրող է գալիս ու ցանկանում է իմանալ, թե ում հանձնարարի այս կամ այն գործը կամ ինչպիսի ռեյտինգ ունեցող ճարտարապետների շրջանում մրցույթ անցկացնի, չգիտի ինչպես ուղղորդվի: Դրա համար պետք է ճարտարապետներն անցնեն հավատարմագրման գործընթաց»:
ճարտարապետների ﬕության նախագահը ավելացրեց, որ Երևանի կենտրոնն աղավաղելու գործընթացն արգելակող օրենք պետք է շտապ ընդունվի. «Օրենքի նախագիծը կա, այն կառավարությունում քննարկման փուլում է, սակայն պետք է որքան հնարաոր է արագացնել դրա ընդունումը, որը ինչ-որ չափով կասեցնել շենքերի քանդման գործընթացը»:
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- «Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
- Էլ ի՞նչ է մնացել վերացնելու, որ պաշտպանենք. Ամիրյան
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
- Թանգարանների երկիր Հայաստանս
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան