Վիգեն Սարգսյանը այցելել է հերոսների շիրիմներին ու հասկացել, որ ինքը ճիշտ է
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց օրենսդիր մարմնի անդամներին անկեղծ ու բովանդակային քննարկման համար: Ասաց՝ այս օրերին քննարկվող հարցի շուրջ անտարբերության պակաս չի զգացել:
«Ինձ համար այս քննարկումն առաջին հերթին ցուցիչ է այն բանի, որ իմ կողմից ներկայացված ու կառավարւթյան կողմից ԱԺ ներկայացված նախագիծը հուզում է այստեղ յուրաքանչյուրին»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը խորհրդարան էր եկել Եռաբլուր զինվորական պանթեոնից, որտեղ ամփոփված է նաև Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մարմինը: Այսօր նա կդառնար 20 տարեկան:
«Ես այցելեցի ապրիլյան բոլոր հերոսների շիրիմներին: Ես մտածում էի, արդյոք իրականում արդա՞ր է ու ճի՞շտ, որ մենք նոր գիծ ենք քաշում ու նոր էջ ենք բացում՝ հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային և միշտ չէ, որ հավասարաչափ պատասխանում են մեր ունեցած ցավերին»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ զոհվածների ծնողների աչքերին նայելով հասկացել է՝ ինքը ճիշտ է:
Սարգսյանի խոսքով, ԱԺ եկել է իր համոզմունքի մեջ ավելի ամրացած, որ «կազմել եմ ճիշտ նախագիծ»: Նա խնդրեց մինչ քվեարկությունը մտածել իր խոսքերի շուրջ:
«Խնդրանքս է բոլորին, ով չի գտնում ուժ ասածին հակառակ կամ մոտեցմանը հակառակ քվեարկել կողմ, գոնե չքվեարկել: Դա ևս շատ կարևոր ազդակ կլինի նրանց, ովքեր հետևում են այս քվեարկությանը ոչ միայն Հայաստանում»,-ասաց նա:
Սարգսյանը խոստովանեց, որ այս օրերին իրեն մի բան է անհանգստացրել.
«Դա այն առատությունն էր ու շռայլությունը, որով ցեխ էին շպրտում սպայակազմի ու գեներալիտետի վրա: Հավատացեք, նրանք ցեխի պակաս չեն զգում, բայց դա էլ ցեխ է: Եթե կա մեկը, ով արատավոր էլ է, մեր պարտքն է հայտնաբերել ու ճիշտ քաղաքականությամբ բացառել ապագայում: Այո, նաև բռնել ձեռքը, և կտրել, և պատժել: Բայց եկեք չմոռանանք, որ կան նաև պարկետի վրա ցեխի մեջ թաթախված և երբեմնի զինվորականներ, և քաղաքացիականներ: Եվ եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի, մի՞շտ է, որ ես պետք է գամ, թե միշտ պետք է մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, որոնք խոր թաթախված են: Եկեք հասկանանք, որ այն գեներալների ու սպաների կողքը, որոնց վարքագիծը մեզ դուր չի գալիս, կան նրանց թվի հարյուրապատիկները, որոնք ամեն օր գնում են առաջնագիծ՝ վտանգելով ամենասուրբը, պատրաստ լինելով և իրենց կյանքը, և իրենց առողջությունը զոհաբերել գեներալից մինչև շարքային: Զգույշ խոսեք»:
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Նահապետյանը պնդեց, որ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ չեն եղել
- Չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել բանակի մասին. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին