Բուֆոնը հավասարվեց Կասիլյասին
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար գերմանացիների հետ երեկ կայացած մրցավեճը 167-րդն էր ընտրանու կազմում: Այս ցուցանիշով Ջիջին հավասարվեց իսպանական ֆուտբոլի լեգենդ Իկեր Կասիլյասին, ով ևս հավաքականի կազմում անցկացրել է 167 խաղ: Այժմ դարպասապահները կիսում են 2-3-րդ տեղերը` ֆուտբոլի պատմության մեջ հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած խաղացողների ցուցանիշով:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, առաջին հորիզոնականում շարունակում է մնալ եգիպտացի Ահմեդ Հասանը, ով հավաքականի կազմում մասնակցել է 184 հանդիպման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բուֆոնը խոստացել է հավաքականում մրցելույթներն ավարտել աշխարհի 2018 թ. առաջնության ավարտից հետո, ապա նա առաջին տեղում հայտնվելու բոլոր շանսերն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում