Թուրքական թիմին զրկել են պարգևավճարից` մրցակցին «ստորացնելու» համար
Տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում թուրքական ֆուտբոլում: «Բելեդիեսպոր» թիմը 20:0 հաշվով հաղթել է մրցակցին` «Կարաբյուկսպորին», սակայն գովեստի խոսքերի փոխարեն ֆուտբոլիստները զրկվել են պարգևավճարից:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, ակումբի նախագահ Իսա Թուրքչանի արձագանքը շփոթեցրել է ֆուտբոլիստներին: Հավելավճարի փոխարեն նա հայտարարել է, որ իրենք նման եղանակով ստորացրել են մրցակցին:
«Ես պատժել եմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերել մրցակցի նկատմամբ: Չեմ պատրաստվում պարգևավճար տալ նրանց»,- ասել է Թուրքչանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում