Պույոլ. «Բարսելոնը» միակ թիմն է, որն իմ սրտում է»
«Բարսելոնի» լեգենդ Կառլես Պույոլը խոսել է իր նախկին թիմի մասին` ընդգծելով, որ կատալոնյան թիմը կարող է հաղթել հնարավոր բոլոր մրցանակները: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Եթե կա մի թիմ, որը կարող է հաղթել բոլոր մրցաշարերում, ապա դա «Բարսելոնն» է: Լա լիգայում հաջողության հասնելու համար հարկավոր են կայուն հաղթանակներ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունն ու Չեմպիոնների լիգան ավելին են պահանջում: Եթե թիմի համար վատ օր է, նա կարող է դուրս մնալ մրցաշարից ու վերջ:
Լիոնել Մեսսին գնդակի հետ վարվում է այնպես, ինչպես ոչ ոք: Ես վստահ եմ` նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Թե Մեսսին, թե Քրիշտիանուն ճիշտ են տրամադրված: Նկատելի է նրանց կիրքը ֆուտբոլի հանդեպ: Իհարկե, կան մի շարք երիտասարդ նոր ֆուտբոլիստներ, սակայն նրանք առաջատարներ կդառնան մի քանի տարի անց:
«Բարսելոնը» միակ թիմն է, որն իմ սրտում է: Այն 19 տարի իմ տունն էր»,- նշել է Պույոլը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում