Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ական կդառնա. ՀԺ
Երեկ ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀԿ առաջիկա համագումարի ժամանակ անդամակցել ՀՀԿ-ին. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ մինչ այժմ երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ ու նույնիսկ մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ներքին պարտավորվածություն չի ունեցել անդամակցել ՀՀԿ-ին։ Սակայն նախարարի պաշտոնը քաղաքական է և ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, ուստի ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը։ Կատակով հնչած հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ ՀՀ վարչապետ,, առայժմ անկուսակցական Կարեն կարապետյանն է՞լ է անդամակցելու ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանը կատակով պատասխանել է՝ «Չգիտեմ»։ Նախարարը «չգիտի», բայց բոլորը գիտեն, որ անդամակցելու է և հենց այդ նույն օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան