Օսկանյանի կուսակցությունում անկումային տրամադրություններ են. «Իրավունք»
Համաձայն «Իրավունք»-ի վստահելի աղբյուրների՝ Վարդան Օսկանյանի կուսակցությունում այժմ անկումային տրամադրություններ են, քանի որ չգիտեն, թե ինչպիսի ձևաչափով հանդես գան առաջիկա ընտրություններին։
«Գյումրին ու Վանաձորը ցույց տվեցին ռեսուրսի անբավարարությունը, ամերիկյան աջակցություն ստանալը առավել քան մշուշոտ է: Մեր աղբյուրների վկայությամբ՝ ստվերային խորհրդակցությունները անցկացվել են, սակայն գործնականում ամենուրեք, մեղմ ասած, չկա խանդավառություն ՝ այդ կուսակցության հետ համագործակցելու կամ, առավել ևս, դաշինք կազմելու։ Նրանց չեն պատրաստվում գրկաբաց ընդունել ո՛չ ԲՀԿ-ում, ո՛չ էլ «Միասնություն» անունը կրող նորահայտ շարժման շարքերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին