«Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է». Նախագահը՝ Ծառուկյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են և միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, և առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի և համանման ուժերի հետ ալյանսը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում և հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա