2017 թվականի պետական բյուջեով «դեմոգրաֆիկ» ծախսեր նախատեսված չեն
Կառավարությունում, նախարարությունում մտահոգված ենք դեմոգրաֆիկ իրավիճակի մեջ բեկման մտցնելու հարցով,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին դեմոգրաֆիկ իրավիճակի հետ կապված, մասնավորապես՝ ինչպե՞ս կարելի է օգնել այն զույգերին, որոնք արհեստական բեղմնավորման կարիք ունեն, քանի որ 3500-5000 դոլար է անհրաժեշտ լինում, իսկ երիտասարդ ընտանիքների համար դա լուրջ խնդիր է:
Պատգամավորը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեով այդ հարցի լուծման հետ կապված հատկացումներ նախատեսված չեն:
«Արհեստական բեղմնավորման հետ կապված որոշ ֆունկցիաների տարրերը տեղափոխված են արտահիվանդանոցային կամ դժվարամատչելի ծառայությունների ներքո: Բացի դրանից՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կարող ենք ապահովել մի քիչ ավելի շատ բնակչության քանակ, քան մինչ այս»,- ասաց նախարարը:
Լ. Ալթունյանն առաջարկեց հետաքրքված պատգամավորներին մի օր հավաքվել և քննարկել, ըստ առաջնահերթությունների դասելով այն ծախսերը, որոնք կպլանավորեն առաջիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ունենք ժողովրդագրական ոչ շատ բարվոք իրավիճակ. Գարիկ Հայրապետյան
- Արհեստական բեղմնավորումն անվճար կլինի. Ովքե՞ր են շահառուները
- Հայաստանում չբերության ցուցանիշը անհանգստացնող է` 16.8 %, արհեստական բեղմնավորումն էլ թանկ` 1.2-1.7 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան