Պատգամավոր Նահապետյանը պնդեց, որ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ չեն եղել
«Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ բանակի մասին՝ միայն լավ, կամ՝ ոչինչ: Բանակի մասին պետք է խոսքել, բայց խոսելուց պետք է գիտակցենք, թե ինչ ենք խոսում»: ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Այս քննարկումները ցույց տվեցին, որ շատ քաղաքական ուժեր, առանձին գործիչներ անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում բանակի, զինվորի ու նրա ընտանիքի հանդեպ»,-կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Կ. Նահապետյանը հիշեցրեց, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է որոշակի ժամանակահատվածումորոշակի կատեգորիայի անձանց սոցիալական խնդիրիներին պատշաճ բավարարում տալ:
«Ի՞նչ են արել մեր քաղաքական ընդդիմախոսները ՝ սկսած 2012 թվականից: Յուրաքանչյուրը պետք է նախ և առաջ իր առջև: Պատասախանատու կերպով հայտարարում եմ այս ամբիոնից, չի եղել ընդդիմության կողմից ներկայացված որևէ նախաձեռնություն, որոնք ուղղված լինեին այս խնդիրների լուծմանը համապարփակ կերպով»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե կարելի էր բյուջեի միջոցներով խնդիրը լուծել, Նահապետյանն ասաց, որ 2012-ից ի վեր արդեն 5-րդ բյուջեի նախագիծն է քննարկվելու, սակայն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ չեն եղել:
«Երբ խոսվում է արժեքի կամ պատասխանատվության մասին, բոլորս պետք է գիտակցենք, որ դրանք չպետք է տարանջատվեն իշխանության և ընդդիմության միջև: Բանակի հանդեպ մեր պարտավորություններում մենք պետք է լինենք ազնիվ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նա գործընկերներին խորհուրդ է տալիս ԱԺ ամբիոնից հայրենասիրության դասեր տալու փոխարեն աշխատել ԱԺ համապատասխան հանձնաժողովում.
«Գործ արեք և ոչ թե զբաղվեք միայն դատակախոսությամբ: Ես ստիպված եմ այսպես արձագանքել այն ընթացքին, որ եղավ վերջին օրերի ընթացքում»:
Պատգամավորն ասաց, որ այս օրերի ընթացքում հնչել են նաև կառուցաողական առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն օրինագծի լրամշակման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան