Իրանի հոգևոր առաջնորդի արձագանքը՝ Դոնալդ Թրամփի ընտրությանը
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրություններին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդն այսօր Սպահանի բնակչության հետ հանդիպմանը, անդրադառնալով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, մասնավորապես ասել է. «Հակառակ նրանց, ովքեր ողջ աշխարհում ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված կամ սգում են, կամ ուրախանում, այն մեզ չի անհանգստացնում, մեզ համար որևէ տարբերություն չկա, մենք ոչ ուրախանում ենք, ոչ՝ սգում»: