Հայաստանը պատրաստ է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով ամրապնդելու Մոլդովայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին աշխատանքային այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:
Ընդգծելով, որ երկկողմ կապերը խորացնելու և ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու որևէ սահմանափակում չկա, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով ամրապնդելու Մոլդովայի հետ հարաբերությունները:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա աշխատանքը, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունները երկկողմ օրակարգի ավելի արդիական և զգայուն հարցերի շուրջ:
Հայ-մոլդովական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, կողմերի համոզմամբ, միանգամայն համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին