Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը
Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը:
Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին