Պատգամավորը գտնում է, որ 1000 դրամը պետք չէ կապել գրպանի պարունակության հետ
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նման նախաձեռնության պահանջ մեր հասարակության մեջ կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000 դրամ գանձելու նախաձեռնությանը:
«Եկել է նման հիմնադրամ ունենալու պահը, որտեղ բոլոր աշխատողները հազարական դրամ մուծեն, որը կծառայի է բացառապես զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելուն: Սրա շուրջ աղմուկ են բարձրացնում, ինչը համարում եմ արհեստածին»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս հազար դրամը պետք չէ կապել ոչ մարդու գրպանի պարունակության հետ, ոչ էլ նրա գրպանից դուրս եկած փողի քանակի հետ, քանի որ հայրենասիրությունը դրանով չի չափվում. «Իզուր են այն խոսակցությունները, որ շատ ունեցողները թող շատ տան, քիչ ունեցողները չտան»:
Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց՝ այն որ բանակի կողքին պետք է կանգնի, զինվորի հոգսերը հոգա յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, դրա դեմ ոչ ոք հակառակ կարծիք չի ասում. «Այս նախագիծը պաշտպանողներն ավելի հայրենասեր չեն, քան նրանք, ովքեր ասում են, որ ինչ-որ բան ճիշտ չի այդ պարտադիր հավաքման գաղափարախոսության մեջ»:
Ավագանու անդամի խոսքով՝ նախագծի նկատմամբ հասարակությունն անվստահությունն ունի, ինչն էլ գալիս է նույն նպատակով դեռևս 2002 թվականին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից. ««Մարտիկ»-ն էլ նման ոգևորիչ կոչերով հիմնադրվեց՝ բանակ, սպաների կրթություն գաղափարներով: Այդ հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում եմ ուղարկել ու պարզել, որ 2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն է ստացել: Ձեռքիս տակ են հիմնադրամի ծախսերի հաշվետվությունները, որոնցում հստակ նշված չէ, թե գումարներն ինչի վրա են ծախսվել»,-ասաց Բախշյանը:
Պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադառնալով Բախշյանի դիտարկմանը՝ նշեց, որ այս նախագիծը պետք չէ կապել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության հետ, սա զուտ սոցիալական նախաձեռնություն է և «Մարտիկ»-ի հիմնադիրները կապ չունեն այս նախաձեռնության հետ:
Հարակից հրապարակումներ`
- Իմ սրտին հարազատ նախաձեռնություն է. Դավոյան
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին