ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի մեղադրանքը խստացվել է, և նրան սպանության մեղադրանք է առաջադրվել:
Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ավելի վաղ ՀՀ Քրեական օրենսգրքով առաջադրված 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը) մեղադրանքներին ավելացել են ևս եկուսը՝ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Փաստաբանը տեղեկացրեց, որ Բիլյանին սպանության հոդվածով մեղադրանքն առաջադրվել է ոստիկանության գնդապետ Գագիկ Մկրտչյանին սպանելու համար:
«Բիլյանը չի ընդունում այդ մեղադրանքը և ասում է, որ այդ պահին, ինքն այդ վայրում չի եղել», -ասաց փաստաբանը՝ նշելով, որ ավելի մանրամասն տվյալների կներկայացվի ուշ:
Այս գործով նախաքննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը ավելացված մեղադրանքների մասով միջնորդել է դատարանին երկու ամսով կալանավորել Արմեն Բիլյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին