Աթեշյանն անելիք չունի հայության շարքերում. գրականագետ
«Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն իսկ իրեն դրսևորել է և ունի ազգի դավաճան խարանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նա նշեց, որ ծանոթ է պոլսահայերի կարծիքին, ըստ որոնց, Աթեշյանն անվստահություն է վայելում. «Աթեշյանը հաճոյացավ իր սուտ խոսելով թուրքիայի իշխանություններին և դրա շնորհիվ է կարող է ընտրվել պատրիարք, սակայն այդ մարդն անելիք չունի հայության շարքերում»:
Գրականագետի խոսքով՝ Մայր Աթոռը պետք է վերաբեմունք մշակի, կան այլ թեկնածուներ, որոնց կարող է սատարել. «Էջմիածինը պիտի Աթեշյանին հասկանցի, որ իր թեկնածությունը հանի, սա ամենամեղմ պատիժը կլինի նրա նկատմամբ»:
Գրող Ռազմիկ Դավոյանի դիտարկմամբ` մեծ անբարոյականություն է նրա հայտարարությունը. «Աթեշյանի արածը դինավանագիտություն չէ, այլ անբարոյականություն: Էջմիածինը նրան չպիտի ընդունի, իսկ թե ինչ սկզբունքներով, դա արդեն իրենք գիտեն իրենց արարողակարգով»:
Բանախոսները հավելեցին, որ Էջմիածինն այնպայման պետք է իր ներգործությունն ունենա այս հարցի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան