Պավել Մանուկյանի և «Սասնա ծռերից» ևս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են, լրացվել
Հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանին, Մխիթար Ավետիսյանին և Արմեն Լամբարյանին առաջադրված մեղադրանքները լրացվել են այլ հոդվածներով, խստացվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրանց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նրա խոսքով, բացի իր երեք պաշտպանյալներից, ևս 9 անձանց մեղադրանքները խստացվել են և լրացվել:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 185-րդ հոդվածը՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»:
Փաստաբանը նշեց, որ այս 12 անձանց գործով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց խափանման միջոց կալանքը երկարաձգելու համար:
«Արմեն Լամբարյանն ասաց, որ ինքը որևէ դիրքորոշում չի հայտնի, քանի դեռ իր կյանքին ծանր վտանգ հասցնելու հետևանքով որևէ քննություն չի կատարվում, ինքը տուժող չի ճանաչվում և հանցանք կատարած անձինք, այսինքն՝ իրեն ծանր վիրավորած անձինք չեն հայտնաբերվել», -հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր երեք պաշտպանյալներն էլ չեն ընդունում այդ մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին