Վիգեն Սարգսյան. Ծառայած չլինելու մասին հարցադրումն անարդար է
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անարդար է համարում բանակում չծառայելու մասին հարցադրումը: Այս մասին նա նշել է նախօրեին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Նորանշանակ նախարարը նշել է, որ ուսումնառությունից հետո ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում, զորակոչվել է որպես լեյտենանտ և 3 տարի զինծառայություն անցնելուց հետո զորացրվել ավագ լեյտենանտի կոչումով:
«Սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության և միանգամից սպայական ծառայություն անցնելու միջև»,- նշել է նախարարն ու ընդգծել, որ այսօր էլ իրականացնում են ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիական բուհերում սովորող ուսանողները կարողանան համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո սպայական ծառայության անցնել, այլ ոչ թե համալրել շարքային անձնակազմը:
Ինչ վերաբերում է իր ծառայության ընթացքում իրականացրած գործառույթներին, ապա նախարար Սարգսյանը նշել է, որ «եղել է այնտեղ, որտեղ որոշել է իր ղեկավարությունը»:
Միաժամանակ նաև նա նշել է, որ զորքերում ծառայություն անցած չլինելու հետևանքով թե նախկինում, թե այսօր բարդույթ ունի:
«Այո, ես ունեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում»,-ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իր ընկերներն, ովքեր այսօր էլ զինծառայություն են անցնում ՀՀ Զինված ուժերում, օգնում են իրեն, որպեսզի հաղթահարի այդ բարդույթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան