Նախարարը՝ Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի մասին
Երևանի Կոնդ թաղամասի շուրջ 1500 քաղաքացիներ ե՞րբ են ստանալու իրենց բնակարանները, շուրջ 8-9 տարի փողոցում են գտնվում, քանի որ 2007 թվականին Կոնդ թաղամասը ճանաչվել է որպես գերակա հանրային շահ,- Ազգային ժողովում կառավարության հետ հարոցուպատասխանի ժամանակ նման հարցով կառավարությանը դիմեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 2007 թվականից սկսված ծրագիրն առաջին փուլում ձախողվել էր, արդյունքում կառավարությունը 2012 թվականին ստիպված է եղել նոր միջոցներ, գործիքներ փնտրել, որպեսզի քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրներին լուծում տա:
«Լիբանանից Հայաստանում գործունեություն սկսած օտարերկրացի ներդրողը ներդրում էր արել, հետո ձախողել էր: 2012 թվականին կառավարությունը պրոբլեմը վերցրել է իր վրա: Առ այսօր խնդիրը վերջնական լուծում չի ստացել»,- նշեց նախարարը:
Դ.Լոքյանի խոսքով՝ համապատասխան կառուցապատողների կողմից տեղեկացվել է, որ 2017 թվականի հոկտեմբերին 1860 քմ. տարածքով բնակտարածքը վերջնական շահագործման կհանձվի բնակիչներին:
«70 ընտանիքի գույքը, որը վերցված էր, փոխանցվել է բնակիչներին: Երկրորդ շենքը՝ շուրջ 1500 քմ տարածքով, հնարավոր է, որ չկառուցվի, քանի որ բնակիչների մեծ մասը հրաժարվում են և իրենց գումարները ստանում են: 310 միլիոն դրամ համապատասխան փոխհատուցում եղել է, այս ամիս, ինձ ներկայացված տեղեկությունների համաձայն, 100 միլիոն դրամի լրացուցիչ փոխհատուցում կլինի բնակիչներին»,- նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Նա նշեց, որ բնակիչներին ամեն ամիս 70-90 հազար դրամ է տրվում՝ վարձակալած բնակարանների վարձը վճարելու համար:
«Ձախողված ծրագիրն այս ձևով փրկվում է, մեր քաղաքացիները մեկ շենքում կարողանում են ստանալ 1860 քմ. բնակտարածություն, մյուսները ստանում են փոխհատուցում՝ գումարի տեսքով՝ այլ վայրում, այլ ձևով բնակարանային խնդիրները լուծելու համար»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերակա շահի որոնումներով
- Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի լուծումը` կառավարության նիստի օրակարգում
- Քաղաքաշինության նախարարը կհանդիպի Կոնդի և Ֆիրդուսի բնակիչների հետ
- «Գերակա շահի զոհեր». ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան