Ծառուկյանը հույսն ունի, որ իր վերադարձի համար ստեղծվելիք մարմինը կունենա նաև սփյուռքի աջակցությունը. «Ժամանակ»
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում մեկնել Լիբանան, հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ և տեղի ավանդական կուսակցությունների պատասխանատուների հետ քննարկելու սիրիահայության՝ մասնավորապես հալեպահայությանն օժանդակելու համար իր կողմից ստեղծվելիք հիմնադրամի մասին։
«Բացի այդ, Ծառուկյանը վստահ է, որ այս հանդիպումները կօգնեն ամրապնդել նաև Հայաստանում քաղաքականություն վերադառնալու իր որոշումը։ Նա հույս ունի, որ ստեղծվելիք վերկուսակցական մարմինը, որի միջոցով նա կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին, կունենա ոչ միայն հայաստանյան, այլև Սփյուռքի զորակցությունը»,-գրել է «Ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին