Աշխարհի չեմպիոնության մրցախաղում 4-րդ միավորը ևս կիսվեց
Շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղում տեղի է ունեցել 4-րդ տուրը։ Կողմերից և ոչ մեկը առավելության չի կարողանում հասնել։ Մագնուս Կարլսենի և Սերգեյ Կարյակինի միջև ընթացած 4-րդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ ոքի հաշվով։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Խաղը տևել է 6․5 ժամ՝ գրեթե այնքան, որքան 3-րդ տուրը։ Կողմերը կատարել են 94 քայլ։ Այս անգամ ևս նրանք խաղարկել են իսպանական պարտիա։ Կարծես թե պայքարը ոչ միայն շախմատային գիտելիքների միջև է, այլ նաև կամքի ուժի, համառության և սառնասրտության։
Թե որ կողմն ավելի ուժեղ կգտնվի, պարզ կդառնա նոյեմբերի 30-ին։ Իսկ այսօր հավասար` 2-ական միավոր վաստակած Կարլսենն ու Կարյակինը հանգստանում են։ 5-րդ պարտիան կխաղացվի վաղը՝ նոյեմբերի 17, Երևանի ժամանակով 23։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում