Կիրիլենկո. «Թուրքիան կհոգա ռուս երկրպագուների անվտանգությունը»
Եվրոբասկետ-2017-ի ողջ ընթացքում Թուրքիան երաշխիքներ է տվել, որ երկրպագուների անվտանգության հարցը կլինի բարձր մակարդակի վրա: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Կիրիլենկոն:
«Մենք թուրքական կողմից ունենք բոլոր երաշխիքները, որ երկրպագուների անվտանգության հարցը կմշակվի լրջորեն»,- Կիրիլենկոյի խոսքերն է մեջբերում sports.ru-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիան, որպես Եվրոպայի բասկետբոլի տղամարդկանց առաջնության կազմակերպիչ երկրներից մեկը, պաշտոնական գործընկեր է ընտրել Ռուսաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում