Մեսսի. «Իրավունք չունեք խառնվել ֆուտբոլիստների անձնական կյանքին»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին նեղացել է լրագրողներից և հայտարարել, որ այլևս չի խոսի մամուլի հետ: Պատճառն արգենտինացի լրագրողներից մեկի այն հայտարարությունն է, թե տեսել է ընտրանու ֆուտբոլիստ Էսեկիել Լավեսիին մարզաբազայում մարիխուանա ծխելիս: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Լավեսին, բնականաբար, ժխտում է մեղադրանքը և պատրաստվում է դատի տալ լրագրողին: Մեսսին, իր հերթին, շտապել է պաշտպանել թիմակցին` հայտարարելով, որ մամուլն իրենց չի հարգում:
«Որոշել ենք այլևս չխոսել մամուլի հետ: Պարզ է` ինչ պատճառով: Այս մեղադրանքներն ու անհարգալից վերաբերմունքը շատ լուրջ են: Կարող եք մեզ քննադատել լավ կամ վատ խաղի, հաղթանակի կամ պարտության համար, սակայն իրավունք չունեք խառնվել ֆուտբոլիստների անձնական կյանքին: Եթե մենք սա չկանգնեցնենք հիմա, ապա սա չի դադարի երբեք»,- նշել է Մեսսին:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ընտրանու նկատմամբ: 12 խաղից հետո արգենտինացիները վաստակած 19 միավորով զբաղեցնում են հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում