Շարապովան կխաղա Օլիմպիական չեմպիոնուհու հետ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով շարունակում է որակազրկված մնալ, աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում` սպասելով պատժի ժամկետի ավարտին:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, Մաշան ցուցադրական խաղում դեկտեմբերին ուժերը կչափի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Մոնիկա Պուիգի հետ:
«Շատ ուրախ եմ, որ դեկտեմբերի 15-ին Սան Խուանում կայանալիք միջոցառմանը կմասնակցի նաև Շարապովան: Անհամբեր սպասում եմ նրա հետ դիմակայությանը»,- ասել է Պուիգը:
Հավելենք, որ Մարիայի որակազրկման ժամկետն ավարտվում է 2017 թ. ապրիլի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում