Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները՝ կանոնավորի չափանիշներով
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երկու խոշոր ընկերություններ՝ «Եվրասիա» և «Բուս վոյաժ» ՍՊ ընկերությունները, համագործակցելով նախարարության հետ, արդեն իսկ իրենց գործունեությունը կազմակերպում են կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նշված ընկերությունները ուղևորափոխադրումներն իրականացնում են Հյուսիսային ավտոկայանից։
Նոր նախագծով սահմանվում է, որ ՀՀ-ի հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ավտոկայարաններից և ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում՝ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 14-ին ՌԴ Բեսլան քաղաքի մոտ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է խստացնել և կանոնակարգել ուղևորափոխադրումների ոլորտը։
Նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում աշխատանքներ են տարվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի թե՛ կանոնավոր և թե՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ընկերությունները կատարեն իրենց պարտականությունները՝ առաջնությունը տալով ուղևորների անվտանգությանը:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների օգնության համար ստեղծվել է հանձնաժողով
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացվի 1,5 մլն դրամ
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
- Ոչ ճիշտ կայանումը, որպես Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառ՝ կարելի է բացառել
- Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին