Ջերարդը հեռանում է «Լոս Անջելես Գելեքսիից»
«Լոս Անջելես Գելեքսիի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է ամերիկյան ակումբում իր մրցելույթներն ավարտելու մասին: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է սույն թվականի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ ծանոթացա այս առաջնության և այս հրաշալի ակումբի հետ, որը շարունակում է աճել: Հիմա ես ցանկանում եմ ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ և մտածել հետագա քայլերի մասին»,- ասել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն ամերիկյան ակումբ էր տեղափոխվել 2015 թ. ամռանը: Այս ընթացքում նա թիմի կազմում մասնակցել 34 հանդիպման` դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում