Կանանց նկատմամբ խտրականությունը շատ խորքային է Հայաստանում. իրավապաշտպան
«Օրենքը կարևոր է, ամեն ինչ պետք է արվի, որ այն ընդունվի լավ շարադրմամբ, սակայն խտրականության դեմ միայն օրենքով պայքարելը բավարար չէ»,- Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված «Խտրականության դեմ օրենքի նախագիծը. խտրականության դրսևորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ օրենքը պետք է լինի գործող, նորմալ իրավական մեխանիզմներ ապահովող ու տարբեր խմբեր ներառող. «Ընդունելուն զուգահեռ՝ հարկ կա աշխատանք տանել լրատմաիջոցների հետ, քանի որ դրա լուսաբանումից ու հասարակությանը ներկայացնելուց շատ բան է կախված»:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը, միանալով նրա ասածին, հավելեց, որ օրենքը երբևէ չի լինի միակ բավարարող երաշխիքը խտրալանության դեմ հարցը կարգավորելու համար: Պետական քաղաքականությունը մեծ դեր է խաղալու:
Անդրադառնալով հարցին, թե խտրականության որ դրսևորումներն են Հայաստանում առավել տարածված իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանում տարածված են խտրականության բոլոր ձևերը՝ սոցիալականից մինչև կրոնական:
«Կանանց նկատմամբ խտրականությունը շատ խորքային է Հայաստանում, որի ակնառու ապացույցներից են ընտանեկան բռնությունները, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Պետք է հասկանալ, որ խտրականությունը վերաբերմունից մինչև նորմ, նորմից մինչև գործողությունը ընկած շատ համապարփակ և խորքային երևույթ է: Եվ շատ անգամ խնդիրը լուծելու գործընթացումն պետությունը թիրախավորում է հետևանքը, այլ ոչ պատճառը»,-ասաց Անահիտ Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում