Ստվերային տնտեսության ցուցանիշի հետ կապված պատգամավորի և նախարարի տվյալները տարբեր էին
Հայաստանում աղքատությունը, գործազրկությունը նվազել է,- Ազգային ժողովում 2017-ի բյուջեի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող Վարդան Արամյանը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
«Մենք ունենք աղքատության նվազման միտում: Ճգնաժամից հետո 35,6 տոկոսից աստիճանաբար իջնում ենք, ըստ ԱՎԾ-ի՝ 30 տոկոսից էլ ցածր է հիմա: Այսինքն` ունենք տենդենց դեպի նվազում: Բայց արդյո՞ք մտահոգող է 30 տոկոսը: Այո, մտահոգող է: Խնդիրը սրա մեջ է»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ աղքատության դեմ պայքարի լուծումը, կարևոր բանալին տնտեսական աճն է, աշխարհում որևէ այլ գործիք չկա:
Գործազրկությունը, Վ. Արամյանի խոսքով, այսօր 18 տոկոսի շրջանակներում է, նույնպես նվազման տենդենց կա:
«Գործազրկությունը հնարավոր է իջեցնել առանց արհեստական աշխատատեղեր ստեղծելու: Սա է ճիշտ բանալին: Կարծում ենք, որ ամեն դեպքում չպետք է աշխատատեղը լինի արհեստածին, այլ պետք է լինի լինի պահանջից դրդված կամ ստեղծի տնտեսության մեջ ավելացված արժեք»,- ասաց ֆինանսների նախարարը:
Նաիրա Զոհրաբյանը նաև հարց հնչեցրեց ստվերի դեմ պայքարի կոնկրետ քայլերի մասին:
Վ.Արամյանն ասաց, որ ստվերը գնահատվում է ըստ վիճակագրական տարբեր մեթոդական ձեռնարկների, կան ուղղորդիչ ցուցանիշներ, որոնց հիման վրա դուրս են գալիս ստվերի վրա. «Այսօր Հայաստանում մոտավորապես 30 տոկոս է կազմում ստվերը: Ստվերի դեմ պայքարի ճանապարհն է՝ բոլորին բերել նորմալ հարկային դաշտ: Կառավարության ծրագրում կոնկրետ քայլերը նշված է»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այլ վերլուծության է տեղյալ, որի համաձայն ստվերը մոտավորապես 50-55 տոկոս է:
Հարակից հրապարակումներ`
- «Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել». Արամ Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
- «Ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք եղել հանել». Վարդան Արամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին