Արթուր Ջավադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության ու ունեցվածքի մասին
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մեր կապիտալ ներդրումները որևէ ձևով չեն առնչվում ոչ պետական բյուջեի, ոչ մեր ծախսերի ու եկամուտների հետ: Մեր կապիտալ ներդրումներն ընդամենը էմիսիա են Կենտրոնական բանկի անունից»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` անդրադառնալով Դիլիջանում կառուցված ԿԲ ուսամնահետազոտական կենտրոնի ծախսերին:
Նրա խոսքերով՝ ԿԲ-ի կողմից կատարված որևէ կապիտալ ներդրում որևէ առնչություն չունի պետական բյուջեի, ԿԲ ծախսերի և եկամուտների հետ: «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում: Դա ՊՈԱԿ չէ, որևէ կապ չունի պետական միջոցների, բյուջետային ծախսերի հետ, որևէ լումա բյուջեից չի ծախսվել դրա վրա: Մեր քաղաքացու գրպանից վերցված փող չէ դա»,- նշեց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում վերջերս մամուլում իր հրաժարականի մասին հրապարակումներին, Ա. Ջավադյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը կարող եք ստանալ նրանցից, որոնք դա պատվիրել են։ Եթե ուզում եք իմանալ՝ ով է պատվիրել, հարցրեք պատվեր կատարողներին, նրանք շատ լավ գիտեն»։
Արթուր Ջավադյանը նաև մեկնաբանեց, թե ինչպես են գոյացել իր ֆինանսական միջոցները: Նա նշեց, որ Կենտրոնական բանկում աշխատում է 1997 թվականից, և իր միջոցները մինչ այդ են ձևավորվել:
«Ես եղել եմ առևտրային բանկի գործադիր տնօրեն և սեփականատեր, հետո բանկի իմ մասնաբաժինը վաճառել եմ: Ես զբաղեցրել եմ առևտրային բանկի տարբեր պաշտոններ, հետո հինգ տարի եղել եմ բանկի վարչության նախագահ, 1997-ին նշանակվել եմ ԿԲ խորհրդի անդամ, հետո եղել եմ ԿԲ նախագահի տեղակալ, այնուհետև՝ ԿԲ նախագահ»,- նշեց Արթուր Ջավադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան