«Կարելի՞ է մինչև ապրիլ ես ապրեմ». Արմեն Ամիրյան
«Դեռ որոշում չեմ կայացրել: Մինչև խորհրդարանական կառավարման երկիր դառնալը որոշում կայացնելու ժամանակ ունեմ: Կարելի՞ է մինչև ապրիլ ես ապրեմ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության մասին:
Նա նշեց, որ երկրի կառավարաման մոդել է փոխվում, պետք է համապատասխանել այդ մոդելին, իսկ դա ենթադրում է, որ պետք է ընդունել նաև որևէ կուսակցության գաղափարախոսություն և շարժվել նաև կուսակցության պատասխանատվությամբ:
Հարցին, թե ՀՀԿ-ն ունի՞ այնպիսի գաղափարներ, որոնք կիսում եք, նախարարը պատասխանեց. «Հնարավոր է, այո»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան