Արտաքինից հանդուրժող ենք, բայց իրականում այդպիսին չենք. հոգեթերապևտ
«Մեր ժողովրդի չարտահայտված անհանդուրժողականությունը հետագայում արտահայտվում է տարբեր հիվանդությունների ձևով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նարեկաբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը:
Նրա կարծիքով՝ մեր հասարակությունը հանդուրժող է արտաքինից. «Թվում է՝ մեր ազգը ցանկացած պայմաններում հարմարվում է, տանում է ամեն ինչ, բայց խնդիրը նրանում է, որ դա արտաքինից է միայն: Ներսից նա ներքին հակասությունների մեջ չէ ու անհանդուրժող: Մենք քիչ ենք արտահայտվում, քիչ ենք խոսում, այստեղ իր դերն ունի մեր ազգային հոգեբանական վիճակը՝ կապված մեր պատմության հետ»: