Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով
Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, և ընդամենը տեխնիկական խնդիր է նրա՝ ՀՀԿ-ին անդամակցումը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք շատ դրական ենք գնահատում Վիգեն Սարգսյանի որոշումը: Ես նրան երկար տարիներ ճանաչում եմ և կարող եմ ասել, որ նա փորձառու պետական գործիչ է, որտեղ աշխատել է, աշխատել է բարձր պրոֆեսիոնալիզմով և նվիրումով: Հուսով եմ, որ պարոն Սարգսյանը նաև նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցելու շարժառիթները:
«Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնում լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է մնում»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցությանը, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի, գոնե այս պահին կուսակցությունում տեղեկություն չկա այդ մասին:
«Բայց մի բացառեք, որ կգրի, և մի բացառեք, որ չի գրի: Դա պարոն Կարապետյանի որոշելու հարցն է»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան