Մեդվեդևի հումորը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է անվանափոխել «ամերիկանո» սուրճը և այն դարձնել «ռուսիանո»։ Նման առաջարկը Մեդվեդևը ներկայացրել է նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի mունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։
«РИА Новости»-ի փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է նիստի արդյունքներով փաստաթղթերի ստորագրումից, երբ Մեդվեդևը գովել է բելառուսցի գործընկերներին՝ իրենց «բացառիկ կառուցողական» պահելու համար։
Ի պատասխան Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ասել է, որ դրա պատճառը եղել է սուրճը։ «Կոբյակովն ասում է՝ ինձ տվեք ամերիկանու։ Դա քաղաքականապես ոչ կոռեկտ է հնչում», ասել է Մեդվեդևը՝ առաջարկելով անվանափոխել սուրճը։
«Օրինակ՝ ռուսիանո», -ցանկալի անվանումն է ասել Մեդվեդևը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդպես վարվել են Ղրիմում, երբ սուրճի ավտոմատի վրա «ամերիկանո» (Americano) կոճակի վրա անվանումը փոխել են և դարձրել «ռոսիյանո» (Russiano)։