Մոսկովյան սրճարանները արձագանքել են Մեդվեդևի հումորային ռեպլիկին
Մոսկովյան սրճարաններում սուրճի տեսականին ավելացել է նորով՝ «ռուսիանո»: Դրան այսօր առավոտ ուշադրություն են դարձրել սրճարանների հաճախորդները՝ լուսանկարներ տեղադրելով Instagram-ում:
Այս ամենը հաջորդել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ռեպլիկին, թե անհրաժեշտ է «ամերիկանո»-ն անվանափոխել և դարձնել «ռուսիանով»:
«Российская Газета»-ն տեղեկացնում է, որ ըստ էության այս նոր տեսակը նույն ինքը «ամերիկանո»-ն է, բայց եթե գնորդը այն անվանի «ռուսիանո», ապա «լուրջ զեղչ» կստանա: