Քաղաքական 12:38 17/11/2016 Հայաստան

Սերժ Սարգսյան. Բաքվում պետք է գիտակցեն՝ իրենց մոտ ուժային լուծում չի ստացվելու

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս արված հակահայկական հայտարարությունները: 

Գոլոս Արմենիի.  Ինչպե՞ս կմեկնաբանեք շփման գծում  Ադրբեջանի նախագահի արած վերջին հայտարարությունը, ըստ որի ադրբեջանական բանակն ամենամարտունակներից մեկն է տարածաշրջանում և, որ այն հաղթել է ապրիլյան պատերազմում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի խոսքն այն մասին, թե իբր «Հայաստանը կանգուն մնալու համար ուրիշների օգնության կարիքն ունի»:

Սերժ Սարգսյան. Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի է տեսնել Ղարաբաղյան խնդրի իրական պատճառը: Դա ռազմատենչ ռեժիմի առկայությունն է, որի համար հավերժական պատերազմը հարևանների հետ իշխանության պահպանման աղբուր է: Գիտեք, Իլհամ Ալիևի հայտարարության մեջ այնքան կեղծիք կա, որ եթե ես սկսեմ մեկնաբանել ամեն մի պարբերությունը, ապա մի քանի օր կպահանջվի դրա համար:

Կարճ հետևյալը կասեմ. Այս ողջ տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը ստեղծել է թերարժեքության և հաղթողի բարդույթներ: Եվ, բնականաբար, Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ, ցանկացած իրավիճակ այդ բարդույթը սրացնելու համար, նույնիսկ ստի, ապատեղեկատվության և իրականության խեղաթյուրման միջոցով: Այդ հայտարարությունն էլ բացառություն չէ: Նրանք միշտ պնդել են, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որ իրենք ժամանակակից զենք ունեն, նավթադոլարներ, որոնք օգտագործելով ցանկացած պահի կարող են նվաճել Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի ղեկավարությունը, ապրիլյան պատերազմի արդյունքում բախվելով հակադիր իրականությանը և չհասնելով իր նպատակին, հիմա հարկադրված է արդարացնել պատերազի հետևանքով կրած ողջ մարդկային ու ռազմատեխնիկական վնասները:

Եթե ադրբեջանական բանակը հզոր է բառերով, ապա մենք մեր ուժը գործով ենք ցույց տվել: Մեզ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապացուցելու համար քարոզչություն պետք չէ: Նրանք դրանում համոզվեցին 1990-ականներին մեզ պարտադրված պատերազմի արդյունքներով, նրանք Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակության մեջ համոզվեցին ապրիլյան պատերազմի արդյունքում: Ընդ որում Ղարաբաղի բանակը դիմադրում էր ոչ միայն ադրբեջանական բանակին, այլ նաև նրանց աջակիցներին ու վարձկաններին: Եթե ադրբեջանական բանակը ժամանակակից զենքի առկայության պայմաններում ու արտաքին աջակցության դեպքում չորս օրվա ընթացքում չկարողացավ առավելության հասնել Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ զինված ուժերի նկատմամբ, կրեց խոշոր կորուստներ՝ ընդամենը գրավելով մի քանի բարձունք, ապա կարծում եմ, որ հենց դա էլ նրանց բանակի մարտունակության ցուցիչն է, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը:

Անկախության ձեռք բերումից ի վեր Հայաստանի առաջ բազմաթիվ մարտահրավերն ծառացան, լինի դա Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը կամ արևելքից ու արևմուտքից շրջափակումը: Չնայած այդ ամենին և Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի պոտենցիալի ոչ համաչափ լինելուն, ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ կես տարի առաջ հայկական զինված ուժերը ապացուցեցին, որ ունակ են առանց արտաքին աջակցության հաղթանակ տանել ու հակառակորդին հրադադար պարտադրել: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի առաջնորդը փորձում է «հոգեբանական հաղթանակ» տանել սեփական ժողովրդի գիտակցության նկատմամբ՝ ցանկալին իրականության տեղ մատուցելով: Մենք ելնում ենք նրանից, որ անվտանգության ապահովման հարցերի հետ կապված Հայաստանն առաջին հերթին ինքն իր վրա է հույսը դնում: Անշուշտ, մենք ունենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրեր, որոնք նույնպես զսպող դեր ունեն հավանական ռազմական գործողությունների դեպքում: Այս միջազգային համաձայնագրերը հստակ պարտավորություններով կոչված են բարձրացնել երկրի պաշտպանունակությունը և զինված ուժերի առաջ ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը:

Կատարվածից հետո հերոս ձևանալն ուղղակի ծիծաղելի է: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Բաքվում մարտական գործողություններին վերաբերում են ինչպես համակարգչային խաղի, որի ընթացքում խաղադրույքներ են կատարում: Մեկ էլ տեսար՝ հաջողությունը ժպտաց: Ամենավտանգավորն այն է, որ սեղանին դրվում է ոչ միայն երիտասարդ զինվորների կյանքը, այլև ամբողջ ադրբեջանցի ժողովրդի ճակատագիրը՝ չգիտակցելով իրողությունները: Նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել:

Խնդիրն այն չէ, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ի վիճակի էր հետ վերադարձնել այդ տարածքները, թե ոչ, խնդիրը այն գինն էր, որը պետք էր վճարել այդ 800 հեկտար տարածքը վերադարձնելու համար: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր երիտասարդի կյանք, և մենք մինչև  վերջ փորձելու ենք խուսափել մարտական գործողությունների վերսկսումից՝ ձգտելով բանակցային գործընթացն առաջ տանել մեռյալ կետից, որում այն հայտնվեց  ապրիլյան ագրեսիայից հետո: Եթե Բաքուն պատերազմ սանձազերծի, պատասխանելիս մենք չենք վարվի Ադրբեջանի նման, որն իր զինված ուժերում ծառայող երիտասարդներին համարում է թնդանոթային միս:

Հնարավոր է, որ եթե ժամանակին պարոն Ալիևը ծառայեր բանակում, հաղթանակ չէր տոնի ու չէր չափի այն ընդամենը մեկ ռազմական օպերացիայով: Կարծում եմ, որ նախագահ Ալիևին անձամբ պետք է հետևություններ աներ ինչպես 25 տարվա վաղեմության պատերազմից, այնպես էլ ապրիլյան պատերազմից:

Որպես մարդ, ով անցել է և´ ժամկետային զինծառայութուն, և´ երկար տարիներ բանակում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, պետք է ասեմ հետևյալը. բանակի հաղթանակը կամ պարտությունը  չափվում  է ոչ թե մեկ գործողությամբ, այլ սահմանված նպատակներով  ու դրանց հասնելու կարողությամբ: Ինչպիսի՞  նպատակ էր հետապնդում  ապրիլյան պատերազմը Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով:  

Գիշերով, խախտելով հրադադարը, հարձակվել հակառակորդի վրա, սպանել ծերունիներին ու պղծել նրանց մարմինները, ապա հնարել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների կտրված գլուխներն ու պարգևատրել  դա անողներին: Արդյո՞ք դա է «պրոֆեսիոնալիզմի, հերոսության ու վարպետության» չափանիշը, որոնց մասին հիշատակում է պարոն Ալիևը: Ուրիշ ի՞նչ կարելի է ավելացնել ասվածին:

Մենք չենք ցանկանում անվերջ պատերազմել, բայց եթե Բաքվի ղեկավարությունը փորձի կրկին ճակատագրի հետ խաղալ, ապա թող պատրաստ լինի վատագույն սցենարի: Որովհետև այնժամ Ադրբեջանը ոչ մեկի չի կարողանա մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի համար: Բաքվում պետք է գիտակցեն, որ հարցի լուծումն ուժի միջոցով անհնար է: Հայկական բանակը դա մեր ողջ ժողովուրդն  է, որն ինչպես ավելի քան քսան տարի առաջ, այնպես էլ ապրիլին պաշտպան կանգնեց իր հայրենիքին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}