Անուշ Գրիգորյան. «Գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները»
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության 51 կգ քաշային կարգում բացահայտ առավելություն ունեցող հայ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանին մրցավարները պարտություն են գրանցել: Հայ մարզուհու մրցակիցը Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկենն էր:
Մենամարտից հետո Անուշ Գրիգորյանը, չնայած վատ տրամադրությանը, ֆեյբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում և ոգևորում են իրեն:
«Շնորհակալ եմ ինձ ոգևորելու և բարին ցանկանալու համար: Ցավոք, պարտվեցի: Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ` մրցավարներն իրենց սև գործը կատարեցին»,- գրել է Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում