Հերթական խայտառակ մրցավարության պատճառով Անուշ Գրիգորյանը պարտվել է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին այսօր իր առաջին մենամարտում պարտվեց Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Սոֆիայից կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը հայտնել է, որ այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
Մարզչի խոսքերով` իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները: