Կլոպ. «Հարբած Ռունի՞ն, բոլոր լեգենդներն էլ ծխում և խմում էին»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտպանել է Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին, ով հայտնվել է սկանդալային միջադեպի կիզակետում: Կլոպը նշել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի ներսում ապրում է հասարակ մարդ, ուստի պետք չէ ուռճացնել իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ներկայիս սերունդն ամենատաղանդավորն է: Դա վերաբերում է ոչ միայն Անգլիային: Բոլոր լեգենդներն էլ, ում մենք ճանաչում ենք և սիրում, իրենց ժամանակին հարբում էին, ծխում և խմում, սակայն մնում էին լավ ֆուտբոլիստներ: Պետք չէ մոռանալ, որ ցանկացած ֆուտբոլիստի ներսում ապրում է հասարակ մարդ: Չեմ կարծում, որ Ռունիի արարքն այդքան լուրջ է»,- ասել է Կլոպը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում