Խառնաշփոթ` Հանրային հեռուստաընկերությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում խառնաշփոթ է։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են ընթանում։ Երեկ հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից։
Նա հայտնել էր.«Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել։ Անկեղծ ասած՝ ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը»։
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ Նվեր Մնացականյանից հետո Հանրային հեռուստաընկերությունը կլքի հաղորդավար-մեկնաբան Զարուհի Ռշտունին, ով Գևորգ Ալթունյանի բարեկամն է։ Թերթը հիշեցրել է, որ Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ու վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հարություն Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա