Հեծանվորդների լավագույն եռյակը գլխավորել է Լևոն Լավչյանը
Երևանի հեծանվահրապարակում տեղի է ունեցել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում հեծանվահրապարակում կայացել են ցուցադրական մրցումներ՝ լավագույն հեծանվորդին որոշելու համար:
Հեծանվավազքում լավագույն եռյակը գլխավորել է Լևոն Լավչյանը, երկրորդ տեղն է գրավել Տարոն Նիկողոսյանը, լավագույն եռյակը եզրափակել է Ռոբերտ Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել առողջ ապրելակերպի նոր ու բազմազան այլ ծրագրեր՝ կապված նաև ձմեռային մարզաձևերի հետ: