Մոուրինյոյին բարկացրել է ոչ թե Ռունին, այլ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարկացել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական անձանց վրա` ազգային հավաքականի և մանկունյանցիների հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ ստեղծված սկանդալային միջադեպի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, ասոցիացիայի որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել այն խնջույքին, որտեղ Ռունին ալկոհոլ է օգտագործել և որտեղից էլ նկարները հայտնվել են համացանցում:
Պորտուգալացի մասնագետին զայրացրել է ոչ թե հարձակվողի ոչ ֆուտբոլային պահվածքը, այլ այն, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը գտնվում էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատասխանատվության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում