Ուսանողների միջազգային օրն է
Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում նշում են Ուսանողության միջազգային օրը:
ՀՀ վիճակագրական վարչության «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2015 թվականին» զեկույցի համաձայն, 2015/2016 ուսումնական տարում հանրապետության 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություննեում և 12 մասնաճյուղերում սովորել է 84 591 ուսանող:
1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակում է Ուսանողության միջազգային օր:
1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի:
Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը: Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը
- Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
- Ընդամենը մեկ տոկոս են կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողները. Ա. Ալավերդյան
- Լավագույն աշակերտներն ու ուսանողները ՏՏ ոլորտում
- Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից
- Կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
- 2015-2016 ուսումնական տարում բուհեր ընդունվել է 18 061, սովորել է 84 591 մարդ. ԱՎԾ
- Պաշտոնական տեղեկագրերով ԵՊՀ-ում ուսման վարձերը բարձրացել են, իսկ ռեկտորն ասում է. «Այդպիսի բան չկա»
- Ուսանող դառնալու համար առաջին նախապայմանը ուսման վարձն է