Ռումենիգե. «Պերեսն ատում է, երբ փորձում են գնել իր լավագույն խաղացողներին»
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն խոսել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի որդեգրած քաղաքականության մասին: Տեղեկացնում է AS-ը:
«Բարձր աշխատավարձերի քաղաքականությունն Անգլիայից չէ, որ դուրս է եկել: «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել Քրիշտիանու Ռոնալդուի հետ, ըստ որի նա կվաստակի տարեկան 20,5 մլն եվրո` առանց հարկերի: Բունդեսլիգայում նման աշխատավարձեր չկան անգամ հարկերով: Սա բիզնես-մոդել է, որպեսզի այլ ակումբներ չկարողանան ֆուտբոլիստներին իրենց թիմ բերել:
Բոլորս էլ լավ գիտենք Ֆլորենտինո Պերեսին: Նա ատում է, երբ փորձում են գնել իր լավագույն խաղացողներին: Հատկապես, երբ առաջարկն արվում է Անգլիայից»,- ասել է Ռումենիգեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում