Յանուկովիչը դատարանում ցուցմունք կտա
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 25-ին տեսակամուրջի միջոցով ցուցմունք կտա Կիևում 2014-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած մասսայական անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա: Այդ մասին «РИА Новости» գործակալությանն ասել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:
Ըստ աղբյուրի, ավելի վաղ Ուկրաինան հարցում էր ուղարկել ռուսական կողմին հարցաքննության կանչելու համար: ՌԴ արդարադատության նախարարությունը հաստատել էր Ուկրաինայից ստացված դիմումը:
«Սվյատոշինյան շրջանային դատարանը ծանուցում է ստացել ռուսական կողմից ու նշանակել դատական նիստի օր՝ նոյեմբերի 25-ին, որտեղ էլ իրականացվելու է Յանուկովիչի հարցաքննությունը տեսակամուրջի միջոցով: Յանուկովիչն, իհարկե, նիստին կգա, քանզի ինքն է եղել հարցաքննության նախաձեռնողը», -հայտարարել է Սերդյուկը:
Ըստ փաստաբանի, մնում է հարցաքննության տեխնիկական մասն ապահովվի, և փաստաբանը կասկածներ է հայտնել, որ ուկրաինական կողմը կկարողանա ապահովել տեսակամուրջի տեխնիկական մասը:
Հարակից հրապարակումներ`
- Յանուկովիչի որդին ՄԻԵԴ-ում հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի
- Յանուկովիչը պատրաստ է դատարանում ցուցմունք տալ
- Յանուկովիչին ձերբակալելու վճիռ է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում