Ֆեդերեր. «Կցանկանայի ֆուտբոլիստ լինել»
Շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ եթե հնարավորություն ունենար այլ մասնագիտություն ընտրել, ապա դա կլիներ կրկին սպորտի բնագավառից, սակայն այս անգամ նախապատվությունը կտար ֆուտբոլին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Կկարողանայի շատ այլ մասնագիտություններ ունենալ, սակայն կցանկանայի լինել ֆուտբոլիստ և որևէ մրցաշարում դառնալ հաղթական գոլի հեղինակ:
Տարիների ընթացքում սկսել եմ ավելի զգոն խաղալ, դա է պատճառը, որ այլևս ռակետ չեմ ջարդում: Երկար ժամանակ է, ինչ լավ տրամադրվածությամբ եմ խաղում և հոգեբանությունն այսօր իմ գլխավոր հաղթաթուղթն է դարձել»,- ասել է Ֆեդերերը:
Հավելենք, որ 2016 թ. վատագույնն էր շվեյցարացի թենիսիստի համար: 2001 թ. սկսած առաջին անգամ նա չի հաղթել ոչ մի մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում