ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվել. ՀԺ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասել է, որ դա իր անձնական որոշումն է եղել և չի ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ԶՈւ-ում ծառայություն չանցած անձի:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Թերթի հարցին՝ Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան է տվել՝ ասելով, պետք է սպասել փոփոխությունների:
Թերթը հիշեցրել է, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել Գևորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա