Հայաստանի դիզվառելիքի շուկա մուտք գործած նոր ընկերությունը պատկանում է Հարություն Փամբուկյանին. «Փաստ»
ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ-ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակները ու հեռացավ Հայաստանից։ Բնակվում էր Ռուսաստանում՝ Մոսկվա քաղաքում։ Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման։ Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանը սկսեց բենզին ներկրել Հայաստան։
«Փաստ»-ի հավաստի տեղեկություններով՝ հենց դա էլ նպաստեց բենզինի գների անկմանը։ Ինչպես հայտնի է, հայտարարվեց, որ նոր ներկրողների շնորհիվ ՀՀ-ում էժանացել են բենզինի գները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա