ԱՄՆ-ում հայտնաբերել են խոշորագույն նավթային հանքավայրը
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդել է Տեխաս նահանգում երկրի պատմության մեջ ամենամեծ նավթային հանքավայրի բացահայտման մասին: Պետական ծառայության կայքում նոյեմբերի 15-ին տեղեկատվություն է հայտնվել, որ Wolfcamp թերթաքարային ավազանում հայտնաբերվել են մոտ 20 մլրդ բարել նավթի, 450 մլն խմ բնական գազի և 1,6 մլրդ բարել հեղուկ բնական գազի պաշարներ: Այս ծավալները մոտավորապես եռակի գերազանցում են 2013թ-ին Ուլիսթոն նավթագազային ավազանի Bakken-Three Forks հանքավայրում հայտնաբերված պաշարները:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդագրությամբ՝ «նույնիսկ այն շրջաններում, որտեղ արդյունահանվում են նավթի միլիարդավոր բարելներ, դեռևս հնարավոր է նոր միլիարդներ բացահայտել»::
«Տեխնոլոգիական և արդյունաբերական փոփոխություններն էական ազդեցություն են ունենում նրա վրա, թե որ ռեսուրսներն է հնարավոր վերադասակարգել որպես արդյունահանման ենթակա, այդ իսկ պատճառով` մենք շարունակում ենք վերագնահատել ԱՄՆ-ի և ողջ աշխարհի պաշարները», - պարզաբանել է ԱՄՆ-ի Երկրաբանության ծառայության էներգետիկ ռեսուրսների ծրագրի կառավարիչ Ուոլթեր Հիդրոուզը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին